1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շողակաթում պեղված դամբարանից ուսումնասիրության արժանի եւ կարեւոր հնագիտական նյութեր են հանվել

Շողակաթում պեղված դամբարանից ուսումնասիրության արժանի եւ կարեւոր 
հնագիտական նյութեր են հանվել

ԳԱՎԱՌ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Շողակաթ եւ Արտանիշ գյուղերի հնավայրերում ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի համատեղ ծրագրերով եւ համաֆինանսավորմամբ 2020 թվականի օգոստոսի 3-ից մեկնարկել եւ ընթանում են հնագիտական պեղումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց արշավախմբի համաղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Բոբոխյանը, պեղումներն իրականացվում են ՀՀ Գիտության պետական կոմիտեի հետ համագործակցությամբ, «Թաքնված եւ ծածկված հնագիտական հուշարձանների որոնումը երկրաքիմիական մեթոդներով» ծրագրի շրջանակներում (ղեկավար՝ երկրաբանական գիտությունների թեկնածու Արշավիր Հովհաննիսյան): Հնագիտական պեղումներն այս պահին իրականացվում են Շողակաթ գյուղի դամբարանադաշտում եւ Արտանիշ գյուղի՝ վաղ բրոնզեդարյան բնակատեղիում: Առաջիկա օրերի ընթացքում պեղումներ կիրականացվեն նաեւ Գեղամասար խոշորացված համայնքի Սոթք գյուղի ամրոց-բնակատեղիում: «Շողակաթ բնակավայրում պեղել ենք Արտանիշ 23 պայմանական անունը կրող դամբարանադաշտը: Երկու դամբարան արդեն պեղել ենք, հիմա պեղում ենք երրորդը: Դամբարանները պատկանում են երկաթի դարին: Պեղված դամբարաններից մեկն էլ թալանվել է կես տարի առաջ, որի համար քրեական գործ է հարուցվել: Այդուհանդերձ, այդ դամբարանից գտնվել են ուսումնասիրության արժանի եւ կարեւոր հնագիտական նյութեր՝ ուլունքներ, խեցեղեն, մարդկային եւ կենդանական ոսկորներ, որոնք պատկերացում են տալիս այդ ժամանակաշրջանի տնտեսական հարաբերությունների, մշակույթի, կենցաղի եւ հավատալիքների մասին: Արտանիշի վաղբրոնզեդարյան հնավայրը մեր արշավախմբի կողմից բացահայտվել է 2015 թվականին: Այն վերաբերում է Ք. ա. երրորդ հազարամյակի առաջին կեսին: Պեղվել են հետաքրքիր հնագիտական իրեր: Ընդլայնված կազմ ունեցող արշավախմբում ընդգրկված են մասնագիտական բարձր որակավորում ունեցող հնագետներ եւ երկրաբաններ»,-ներկայացրեց արշավախմբի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]