Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լուկաշենկոն և Պուտինը հեռախոսով քննարկել են Բելառուսում առկա իրավիճակը

Լուկաշենկոն և Պուտինը հեռախոսով քննարկել են Բելառուսում առկա 
իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԲԵԼՏԱ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի լրատվական ծառայությունը:

Նախագահները քննարկել են Բելառուսի Հանրապետությունում և դրա շուրջ առկա իրավիճակը:

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել էր, որ ցանկանում է երկրում առկա իրավիճակը քննարկել ՌԴ նախագահի հետ, քանի որ դա ոչ միայն Բելառուսի, այլև Ռուսաստանի անվտանգության խնդիրն է: 

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ցույցեր են ընթանում երկրում օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրություններից հետո, որտեղ 80.1% քվեով վերընտրվել է 26 տարի երկիրը կառավարող Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հաստատել է ընտրությունների արդյունքները, սակայն ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել դրանք: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]