Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 196 նոր դեպք․ ապաքինվել է 320, մահացել 3 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 196 նոր դեպք․ ապաքինվել է 320, մահացել 3 
քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 15-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41495 դեպք, որոնցից 34484-ն` առողջացած: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5952 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 183789 թեստավորում: Վերջին 24 ժամում իրականացվել է 1827 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 196 նոր դեպք և 320 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 817-ը (ավելացել է ևս 3-ով) մահվան ելքով: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 86 (կին), 68 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 242 է:

Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]