Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչը դժգոհ է «Ալաշկերտ»-ի հետ խաղից

«Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչը դժգոհ է «Ալաշկերտ»-ի հետ խաղից

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանիան գոհ չէ «Ալաշկերտ»-ի հետ խաղից:

«Ուրախ եմ չեմ գրանցված արդյունքից, սակայն թիմը մեծ աշխատանք կատարեց: Առաջին կեսում մենք մեկ սխալ թույլ տվեցինք: Սակայն դարպասապահը պաշտպանեց դարպասը: Եվ միայն դրանից հետո թիմը կարողացավ հասկանալ խաղի մեր մոդելը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղից հետո ասել է մարզիչը:

Կամպանիայի կարծիքով` իր թիմը ուներ այն պահերը, որոնք օգտագործելու դեպքում կարող էր հաշվի մեջ առաջ անցնել: «Մեզ համար երկրորդ խաղակեսը շատ բարդ ստացվեց, քանի որ Սարգիսը երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց»,-ասել է մարզիչը:

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգան մեկնարկեց «Ալաշկերտ»- «Արարատ-Արմենիա» խաղով, որտեղ այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]