Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Վան»-ի փոխնախագահը հորդորել է երկրպագուներին չկուտակվել մարզադաշտի շրջակայքում

«Վան»-ի փոխնախագահը հորդորել է երկրպագուներին չկուտակվել մարզադաշտի շրջակայքում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հորդորել է երկրպագուներին չկուտակվել մարզադաշտի շրջակայքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբիփոխնախագահ Կարեն Բարսեղյանը դիմել է երկրպագուներին. « Հարգելի ֆուտբոլասերներ, ինչպեսգիտեք այս տարի մենք հանդես ենք գալու VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում, ինչի համար ես ևս մեկանգամ բոլորիս շնորհավորում եմ։ Ցանկությունս անսահման է, որպեսզի վաղը կայանալիք պատմականհանդիպմանը մեր մարզադաշտը կրկին լեփ-լեցուն տեսնեմ և միասին նշենք այդ օրը։ Ցավոք, ելնելովստեղծված իրավիճակից և պարետատան որոշումից, հանդիպումները անցկացվելու են առանցհանդիսականների։ Ես շատ լավ գիտակցում և բազմիցս նշել եմ, որ ֆուտբոլում ամենակարևորը դաֆուտբոլասերն է և մենք խաղում ենք ձեզ համար։ Բայց այս պահի դրությամբ դա պարզապես անհնար է։Այդ իսկ պատճառով խնդրում եմ հանդիպման օրը չկուտակվել մարզադաշտի տարածքում՝ ձեր իսկառողջության մասին հոգ տանելով։ Վստահ եմ, որ շուտով կգա այն օրը, երբ մենք կրկին միասին կցնծանքխաղերին։ Մեր հանդիպումը կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ, իսկ թիմին կարող եք ոգևորելսոցցանցերում։ 
Առողջ եղեք 
Մեկ թիմ, Մեկ քաղաք, Մեկ ընտանիք»:

Օգոստոսի 15-ին իր նորամուտը Պրեմիեր լիգայում կնշի «Վան»-ը, ում հակառակորդը կլինի«Գանձասար-Կապան»-ը: Այս խաղը կկայանա Չարենցավանի մարզադաշտում և կմեկնարկի17:30-ին: Օգոստոսի 16-ինկկայանա երկու հանդիպում` «Նոա»-«Շիրակ» և«Արարատ»-«Փյունիկ»: Երկու խաղերըկանցկացվենԵրևանում և կմեկնարկեն համապատասխանաբար 17:30-ին և 19:30-ին: Եվ անդրանիկտուրըկեզրափակվի օգոստոսի 17-ին «Ուրարտու»-«Լոռի» խաղով: Այն նախատեսված է 19:00-ին: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]