1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կապիտան Ռուբեն Սանամյանին կշնորհվի ՀՀ ազգային հերոսի կոչում

Կապիտան Ռուբեն Սանամյանին կշնորհվի ՀՀ ազգային հերոսի կոչում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրապետության նախագահին ուղղված միջնորդություն է ստորագրել` տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներին «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրելու, ինչպես նաև կապիտան Ռուբեն Սանամյանին ազգային հերոսի կոչում շնորհելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր Հանրապետության Նախագահին ուղղված չափազանց կարեւոր միջնորդություն եմ ստորագրել եւ այդ առիթով հեռախոսազրույց եմ ունեցել Նախագահի հետ։ Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողների ներկայացրել եմ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգեւատրման, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին՝ Ազգային հերոսի կոչման՝ Հայրենիքի շքանշանով պարգեւատրման։ Քիչ առաջ նաեւ Սանամյանի հետ հանդիպելու պատիվ ունեցա: Սա գնահատանքի իրապես արժանի տուրք է Տավուշյան հաղթական մարտերի բոլոր մասնակիցներին, Հայոց բանակի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին։

Հին եւ նոր ժամանակների մեր բոլոր հերոսներին, մեր բոլոր նահատակներին, ովքեր իրենց օրինակով ոգեշնչեցին մեր նորօրյա հերոսներին, ում կողքին ապրելու պատիվն ենք վայելում այսօր։

Փա՜ռք Հայոց բանակին»,- գրել է վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]