Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սու-27 կործանիչն ամերիկյան երկու ինքնաթիռ Է կալանել Սեւ ծովում

Սու-27 կործանիչն ամերիկյան երկու ինքնաթիռ Է կալանել Սեւ ծովում
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սու-27 ռուսական կործանիչը ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռ Է կալանել Սեւ ծովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը:

Ռուսաստանցիներն անվտանգ տարածությունից մեքենաները նույնականացրել են որպես Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի RC-135 ռազմավարական հետախույզ եւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող բազային պարեկային ավիացիայի P-8A «Պոսեյդոն» ինքնաթիռ:

«Ռուսաստանի պետական սահմանից «…» ինքնաթիռների շրջադարձից հետո ռուսական կործանիչը բարեհաջող վերադարձել Է բազավորման օդակայան: Սու-27-ի ողջ թռիչքը «…» անցել Է օդային տարածության օգտագործման միջազգային կանոններին խստիվ համապատասխան»,-ավելացվում Է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում Է, որ պետական սահմանի խախտում չի եղել:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում մասնագետներն արդեն մի քանի անգամ օտարերկրյա ռազմական ինքնաթիռներ են նշագրել ռուսական տարածքների մերձակայքում: Այսպես օգոստոսի 5-ին Սու-27-ը ամերիկյան երկու ինքնաթիռ Է կալանել Սեւ ծովի վրա, իսկ դրանից մեկ օր առաջ Բարենցի ծովի վրա նկատել են Նորվեգիայի ռազմաօդային ուժերի Falcon 20:

Վերջին միջադեպը տեղի Է ունեցել օգոստոսի 13-ին. ռուսական ՄիԳ-31ԲՄ-ը բարձրացել Է Բարենցի ծովի վրա՝ կալանելու P-8A «Պոսեյդոն»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]