Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նաթանյահուն շնորհակալ է Իսրայելի եւ ԱՄԷ-ի համաձայնությունը պաշտպանող երկրներին

Նաթանյահուն շնորհակալ է Իսրայելի եւ ԱՄԷ-ի համաձայնությունը պաշտպանող 
երկրներին
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն օգոստոսի 14-ին շնորհակալություն Է հայտնել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիին եւ Օմանի եւ Բահրեյնի կառավարություններին հրեական պետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) միջեւ հաշտության համաձայնության պաշտպանության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օգոստոսի 13-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի՝ իր Էջում հայտնել Է, որ Իսրայելը եւ ԱՄԷ-ն համաձայնությունների են հասել երկկողմ հարաբերությունների լիակատար նորմալացման շուրջը: Ինչպես ակնկալվում Է, Իսրայելի եւ ԱՄԷ-ի պատվիրակություններն արդեն հաջորդ շաբաթ կարող են ստորագրել երկկողմ համաձայնագիր, այդ թվում ներդրումների, զբոսաշրջության, ուղիղ ավիաչվերթների, անվտանգության, հեռահաղորդակցությունների, տեխնոլոգիաների, Էներգետիկայի, առողջապահության, մշակույթի, շրջակա միջավայրի, դեսպանությունների փոխադարձ հինման շուրջը:

Նորմալացման շուրջը ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես, նախատեսում են Իսրայելի կողմից Հորդանան գետի արեւմտյան ափին հրեական բնակավայրերի եւ Հորդանանի հովտի նկատմամբ ինքնիշխանության տարածման քայլերի դադարեցում, ինչը նախատեսված Է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ամերիկյան պլանով: Այնուամենայնիվ պաղեստինյան ղեկավաությունում չափազանց կոշտ են արձագանքել Աբու Դաբիի քայլին՝ այն համարելով դավաճանություն եւ «արաբական հաշտության նախաձեռնության խորտակում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]