1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սևանի Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերում վերանորոգվում է քաղաքն ու մայրուղին իրար կապող ճանապարհը

Սևանի Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերում վերանորոգվում է քաղաքն ու 
մայրուղին իրար կապող ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանի Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերի ճանապարհի նախնական շինարարական աշխատանքները սկսել են օգոստոսի 13-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց ուղիղ եթերի ժամանակ՝ Սևանում իրականացվող ճանապարահաշինական աշխատանքների ընթացքին ծանոթանալու ժամանակ:

«Մենք այժմ գտնվում ենք Սևանի Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասի ճանապարհին: Երբ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին եկել էի այստեղ՝ Սևանի քաղաքապետն ու սևանցիները հարց բարձրացրին, որ այս ճանապարհը շատ կարևոր է՝ այն կապում է Սևան քաղաքն ու մայրուղին: Վերջին անգամ ճանապարհը վերանորոգվել է 30 տարի առաջ:  Այն ժամանակ ես խոստացա, որ կլուծեմ այդ հարցը, քանի որ համայնքը չէր կարող, որովհետև նախագիծը շատ մեծ է: Երեկվանից արդեն այստեղ սկսվել են նախնական շինաշխատանքները»,- նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ ճանապարհի վերանորոգումն ամբողջությամբ փոխելու է այդ թաղամասի կյանքը:

Վարչապետը նաև ընդգծեց՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իրենց հայտնել է, որ 2020 թվականին մարզում 121 կմ ճանապարհ ասֆալտապատվել է:

Փաշինյանը նաև դիմակներ բաժանեց տեղի բնակիչներին և հորդորեց անպայման դնել դրանք:

 

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]