Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

«Միշտ երիտասարդ» 60-ամյա մոդելը բացահայտել Է գեղեցկության գաղտնիքը

«Միշտ երիտասարդ» 60-ամյա մոդելը բացահայտել Է գեղեցկության գաղտնիքը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆոտոմոդել Լեոնի Հեմսվորտը՝ դերասան Քրիս Հեմսվորտի մայրը, պատմել Է, թե ինչպես Է իրեն հաջողվում պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը 60 տարեկան հասակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Daily Mail-ը: Նշվում Է, որ կնոջ արտաքինը ցնցել Է դերասանի երկրպագուներին, երբ նա իր լուսանկարը մայիսին հրապարակել Է Մայրերի օրը: Մեկնաբանություններում գրել են, որ մոդելն ավելի շատ նման Է Քրիսի քրոջը:

Ինչպես պարզել Է հրատարակությունը, ֆոտոմոդելին 30 տարով ավելի երիտասարդ տեսք ունենալուն օգնում Է սնվելու հատուկ ռեժիմը: «Նա մեր իմացած մարդկանցից առաջինն Է, որն սկսել Է խստորեն հետեւել ընդմիջումներով քաղցած մնալու սկզբունքներին: Լեոնին ցնցող տեսք ունի, նա 60 տարեկան Է, բայց տարեցտարի նրա տեսքն Էլ ավելի Է լավանում»,-ընդունել Է Հեմսվորտի կինը՝ Էլսա Փաթակին: Լեոնին սկսել Է այն բանից, որ ոչինչ չի կերել շաբաթվա մեջ մեկ օր, իսկ հետո անցել Է օրական 15-16-ական ժամ քաղցած մնալու ռեժիմի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ