Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Փաշինյանը մասնակցեց Սևան քաղաքում Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կետրոնի բացմանը

Փաշինյանը մասնակցեց Սևան քաղաքում Համալիր սոցիալական ծառայությունների 
տարածքային կետրոնի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Սևան քաղաքում Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բացման արարողության ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ կենտրոնը սոցիալական ոլորտի ծառայություններ է մատուցելու Սևան համայնքի և շրջակա բնակավայրերի շուրջ 13 հազար քաղաքացիների:

«Այս կենտրոնը Համաշխարհային բանկի աջակցութամբ ստեղծված 24-րդն կենտրոնն է, որ բացվում է Հայաստանի Հանրապետությունում: Այս կենտրոնն իր հարկի տակ է առել զբաղվածության, սոցիալական աջակցության, սոցիալական ծառայության տարբեր ծառայություններ, այն սպասարկելու է Սևանի շրջակայքում բնակվող շուրջ 13 հազար քաղաքացիների»,- ասաց Բաթոյանը:

Զարուհի Բաթոյանը հավելեց, որ այս տարվա ընթացքում Գեղարքունիքի մարզում ևս 2 նմանատիպ կենտրոն կբացվի, իսկ 2020թ. ընթացքում ևս 8 նման կենտրոն կբացվի Հայաստանի տարբեր համայնքներում:

Բացման հանդիսավոր արարողությունից հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շրջայց կատարեցին Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում:

Նորայր Շողիկյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ