Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրանի դեսպանը հերքել Է տեղեկատվությունն ԱՄՆ-ի կողմից իրանական վառելիքի առգրավման մասին

 Իրանի դեսպանը հերքել Է տեղեկատվությունն ԱՄՆ-ի կողմից իրանական վառելիքի առգրավման մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայում Իրանի դեսպան Հոջաթ Սոլթանին օգոստսի 14-ին հերքել Է ամերիկյան The Wall Street Journal թերթի տեղեկատվությունն այն մասին, թե ԱՄՆ-ի իշխանություններն իրանական վառելիք են առգրավել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Օգոստոսի 13-ին հրատարակությունը հայտնել Էր, թե Միացյալ Նահանգների իշխանությունները բռնագրավել են այն չորս լցանվերի բեռը, որոնք, ինչպես պլանավորվել Էր, պետք Է Իրանից վառելանյութ հասցներին Վենեսուելա: The Wall Street Journal-ի տեղեկատվությամբ՝ նավերը վերահսկողության տակ են վրեցվել առանց ուժի գործադրման», եւ այս պահին լցանավերն ուղեւորվում են ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի (Տեխասի նահանգ) նավահանգիստ:

«Նավերն իրանական չեն: Սեփականատերն ու դրոշներն առնչություն չունեն Թեհրանի հետ»,- գրել Է իրանցի դիվանագետը Twitterի՝ իր Էջում: Սոլթանին հավելել Է, որ խնդրո առարկան սուտն Է եւ հոգեբանական ճնշումը Վաշինգտոնի կողմից»: Մայիսի վերջին վառելիքով բեռնված հինգ իրանական լցանավեր հասել են Վենեսուելայի տարածք: Իրանական նավերը հարավամերիկյան երկիր են հասել, չնայած հնարավոր հետապնդմանն ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից: Համաձայնությունների մանրամասները չեն հայտնում: Ըստ որում մի շարք զանգվածային լրատվամիջոցներ պնդել են, թե Թեհրանը Կարակասից 9 տոննա ոսկի Է ստացել բենզինի դիմաց: Իրանական կողմը պաշոնապես հերքել Է այդ պնդումները: Հունիսի 26-ին Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել Է, որ Իրանի իշխանությունները բենզինը Վենեսուելային են վաճառել ընթացիկ շուկայական գնով, այլ ո չ թե տվել են անհատույց հիման վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]