Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

CNN-ը իմացել Է պատվաստանյութի մշակման գործում Ռուսաստանի օգնությունից ԱՄՆ- ի հրաժարվելու մասին

CNN-ը իմացել Է պատվաստանյութի մշակման գործում Ռուսաստանի օգնությունից ԱՄՆ-
ի հրաժարվելու մասին
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան Վաշինգտոնին իր օգնությունն Է առաջարկել COVID-19-ի պատվաստանյութի մշակման գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով անունը չնշած ռուսաստանցի պաշտոնյաների:

Ինչպես հայտարարել են հեռուստաալիքի զրուցակիցները, առաջարկվել Է «աննախադեպ համագործակցություն» ԱՄՆ-ի վարչակազմի «Օպերացիա «Գերձայնային արագություն» նախագծին, որն ուղղված Է COVID-ի պատվաստանյութի մշակման արագացմանը:

Նրանց խոսքով՝ Ռուսաստանը բաց Է պատվաստանյութի մասին տեղեկատվության փոխանակման համար, ինչը թույլ կտա ամերիկացի դեղագործական ընկերություններին՝ ռուսական պատվաստանյութն արտադրել ԱՄՆ-ում:

Մինչդեռ, հավելել են CNN-ի զրուցակիցները, «ԱՄՆ-ը ներկայում փակ Է» Ռուսաստանի բժշկական ձեռքբերումների համար:

«Ամերիկյան կողմից գոյություն ունի Ռուսաստանի նկատմամբ անվստահության ընդհանուր զգացողություն, եւ մենք կարծում ենք, որ տեխնոլոգիաները, ներառյալ պատվաստանյութերը, թեստավորումը եւ բուժումը, ԱՄՆ-ում չեն ընդունվում այդ անվստահության պատճառով»,-հեռուստաալիքին ասել Է բարձրաստիճան ռուսաստանցի պաշտոնյան:

ՆԱ ԱՄՆ-ին կոչ Է արել՝ լրջորեն քննարկել ռուսական պատվաստանյութի ընդունման հարցը, չԷ որ այն կարող Է փրկել ամերիկացիների կյանքը:

Մինչդեռ ամերիկացի պաշտոնյաները հեռուստաալիքին հայտնել են, որ «Ռուսաստանի պատվաստանյութն ԱՄՆ-ում համարվում Է այնքան թերամշակված, որ նույնիսկ լուրջ հետաքրքրություն չի առաջացրել»:

«Ամենափոքր շանս չկա, որ ԱՄՆ-ը դա (ռուսական պատվաստանյութը) կփորձարկի կապիկների վրա, չխոսելով արդեն մարդկանց մասին»,-ասել Է ԱՄՆ-ի առողջապահության պետական պաշտոնյաներից մեկը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]