Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մարզպետը գերազանցության ատեստատներ հանձնեց մարզի ոսկե մեդալակիր շրջանավարտներին

Մարզպետը գերազանցության ատեստատներ հանձնեց մարզի ոսկե մեդալակիր 
շրջանավարտներին

ԳԱՎԱՌ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանում գերազանցության ատեստատներ հանձնեց Գեղարքունիքի, Կարճաղբյուրի եւ Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցների շրջանավարտներ Լուսինե Գրիգորյանին, Ռաֆիկ Ղազարյանին եւ Արեգա Հովհաննիսյանին:

«Արմենպրես» իտեղեկացմամբ՝  գերազանցության ատեստատների հանձնման արարողությանը մասնակցեցին մեդալակիրների ծնողները, ուսուցիչները եւ դպրոցների տնօրենները: Եվ քանի որ Ռաֆիկ Ղազարյանն այս պահին արդեն գտնվում է զինվորական ծառայության մեջ, գերազանցության ատեստատը մարզպետը շնորհեց նրա ծնողներին՝ Մանվել Ղազարյանին եւ Լյուդմիլա Ուլիխանյանին: «Նախ ուզում եմ ջերմորեն շնորհավորել մեր մեդալակիրներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին, քանի որ այս հաջողությունն արդյունք է ձեր համատեղ ու քրտնաջան աշխատանքի: Ձեզ խրախուսելով՝ ցանկանում եմ միաժամանակ ոգեւորել մեր մյուս աշակերտներին, որպեսզի նրանք էլ ձգտեն գալ ձեր ճանապարհով: Համոզված եմ, որ գերազանց սովորելու ձեր ձգտումը դուք կպահպանեք նաեւ բարձրագույն կրթություն ստանալու ընթացքում ու ձեր գիտելիքները կծառայեցնեք մեր հայրենիքի ծաղկմանն ու զարգացմանը: Ես կարծում եմ, որ մեր երկրում տարիներ շարունակ կուտակված բազմաբնույթ հիմնախնդիրներն ավելի շատ արդյունք են այն բացթողումների, որոնք կրթական համակարգում թույլ են տրվել նախորդ տարիների ընթացքում: Ու որպեսզի ավելի շուտ ազատվենք այդ հիմնախնդիրներից, պետք է ձգտենք շտկել այդ բացթողումները՝ լուրջ ուշադրություն սեւեռելով կրթական մակարդակի բարձրացմանը: Միաժամանակ շնորհավորում ու բարի, անվտանգ  ծառայություն եմ մաղթում մեդալակիր, արդեն Հայոց բանակի համազգեստը կրող Ռաֆիկ Ղազարյանին»,- ասաց մարզպետը:

Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ այս տարի Գեղարքունիքի մարզից միասնական քննություններին մասնակցել են 740 դիմորդ, որոնցից անցողիկ շեմը հաղթահարել են 727-ը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]