Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Զելենսկին նախաձեռնել Է Ուկրաինայի դուրս գալն ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնից

Զելենսկին նախաձեռնել Է Ուկրաինայի դուրս գալն ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնից

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայն նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում գրանցել Է օրինագիծ ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնից երկրի դուրս գալու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես ասված Է խորհրդարանի կայքում, Զելենսկու առաջարկած նախագծերը նախատեսում են Ուկրաինայի դուրս գալը «ԱՊՀ-ի մասնակից երկրների Հակաահաբեկչական կենտրոնի ստեղծման եւ գործունեության որոշումներից» եւ «ԱՊՀ-ի տարածքներում համատեղ հակաահաբեկչական միջոցառումների կազմակերպման եւ անցկացման կարգի մասին կանոնադրության հաստատման արձանագրությունից»:

Այդ փաստաթղթերի տեքստերը Ռադայի կայքում առայժմ բացակայում են: 2018 թվականից հետո Կիեւը դուրս Է եկել ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության մի շարք համաձայնագրերից, մասնավորապես, արտաքին տնտեսական գործունեության բնագավառում համագործակցության համաձայնագրից, Ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ստեղծման մասին, տնտեսական տեղեկատվության միջպետական փոխանակման մասին, Գյուտերի իրավական պաշպանության բնագավառում միջպետական գաղտինիքների պահպանվածության ապահովման մասին, մի քանի հարկային համաձայնագրերից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ