Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Տիգրան Խաչատրյանը չսկսեց ասուլիսը մինչև աշխատասենյակից չբերեց դիմակը (լրացված)

Տիգրան Խաչատրյանը չսկսեց ասուլիսը մինչև աշխատասենյակից չբերեց դիմակը 
(լրացված)

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տնտեսական աջակցության նոր ծրագրերին վերաբերող ասուլիսը չսկսեց, մինչև դիմակը չբերեց իր աշխատասենյակից. նա մոռացել էր այն: 

«Ներողություն եմ խնդրում աշխատասենյակից ուղիղ այստեղ առանց դիմակի գալու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասուլիսի սկզբին ասաց նախարարը:

Խաչատրյանն իր դիմակի մասին հիշեց միայն այն ժամանակ, երբ մամուլի խոսնակ Աննա Օհանյանը լրագրողներին խնդրեց խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները։ 

Նախարար Խաչատրյանն այդ խոսքերից հետո անմիջապես ասաց`«բա ե՞ս» և դահլիճից դուրս եկավ, ապա վերադարձավ արդեն դիմակով։ 

ԼՐԱՑՈՒՄ. 

Մամուլի քարտուղար Աննա Օհանյանն ավելի ուշ տեցեկացրեց, որ ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունը կազմեց  կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան արձանագրություն: 

«Եվս մեկ անգամ ներողություն ենք խնդրում անուշադրության արդյունքում տեղի ունեցած միջադեպի համար՝ վերահաստատելով, որ նույնիսկ մի քանի վայրկյան տևած կանոնների խախտումը չի ազատում պատասխանատվությունից»,-նշեց Օհանյանը։


Լիլիթ Դեմուրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ