Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մոլդովան Ռուսաստանին Է դիմել COVID-19-ի պատվաստանյութի մատակարարումների հարցով

Մոլդովան Ռուսաստանին Է դիմել COVID-19-ի պատվաստանյութի մատակարարումների 
հարցով
ԵՐԵՎԱՆ, 14  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը օգոստոսի 14-ին հայտնել Է, որ երկրի իշխանությունները պաշտոնապես Ռուսաստանի կառավարությանն են դիմել այն հարցով, որպեսզի կորոնավիրուսի պատվաստանյութը Մոլդովայի Հանրապետություն մատակարարվի անմիջապես այն բանից հետո, երբ ՌԴ-ն որոշի սկսել դրա արտահանումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսի 11-ին գրանցել Է COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման համար աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Ն.Ֆ. Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդումների հիմնադրամի հետ համատեղ: Նա ստացել Է «Արբանյակ V» անվանումը: ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել Է, որ պատվաստանյութը կսկսի արտադրվել երկու հարթակներում՝ Գամալեյայի կենտրոնի եւ «Բիննոֆարմ» գործարանի կողմից: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ պատվաստանյութն անցել Է բոլոր անհրաժեշտ ստուգումները եւ ձեւավորում Է կայուն իմունիտետ:

«Մենք պահպանում ենք այն երկրների հետ շփումները, որոնք հայտարարում են, որ արդեն գտել են պատվաստանյութը, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք կապի մեջ ենք եւ պաշտոնապես դիմել ենք ՌԴ-ի մեր գործընկերներին, որպեսզի այն պահին, երբ նրանք որոշեն սկսել արտահանումը, եւ դա թույլատրվի միջազգային նորմերով, պատվաստանյութը մատակարարվի նաեւ Մոլդովա»,-հայտարարել Է Դոդոնը տեսաուղերձում, որը հեռարձակվել Է Facebook-ի նրա Էջում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]