1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արաբական Միացյալ Էմիրությունները և Իսրայելը  պատմական համաձայնության են եկել

Արաբական Միացյալ Էմիրությունները և Իսրայելը  պատմական համաձայնության են 
եկել

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահոն և Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ոըւժերի գերագույն հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը հեռախոազրույցի ընթացքում համաձայնության են եկել Էմիրությունների և Իսրայելի միջև երկկողմ լիակատար հարաբերությունների հաստատման հետ կապված։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանությունը տեղեկացնում է, որ դիվանագիտության պատմության մեջ այս համաձայնությունը պատմական հաջողություն է, որը կամրապնդի խաղաղությունը  Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։

Նշվում է, որ այս համաձայնությունը  երեք առաջնորդների ցուցաբերած համարձակ դիվանագիտության և ապագայի նկատմամբ տեսլականի արդյունքն է, ինչի շնորհիվ տարածաշրջանում նոր հնարավորություններ կստեղծվեն։ Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԱՄԷ-Իսրայել պատվիրակությունների միջև՝ ստորագրելու համար մի շարք երկկողմ համաձայնագրեր կապված ներդրումների, զբոսաշրջության, ուղիղ չվերթների, անվտանգության, կապի և տեխնոլոգիաների, էներգիայի, առողջապահության, մշակույթի, շրջակա միջավայրի և այլ ոլորտների հետ, ինչպես նաև նախատեսվում է երկկողմ համաձայնագիր ստորագրել դեսպանություններ բացելու վերաբերյալ։ Այս երկու երկրների միջև անմիջական հարաբերությունների ստեղծումը կհանգեցնի  Մերձավոր Արևելքի տնտեսական, տեխնոլոգիական և նորարարական զարգացմանը, ինչպես նաև ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանը։

«Դիվանագիտական այս առաջխաղացման արդյունքում նախագահ Թրամփի միջնորդությամբ  և ԱՄԷ-ի պահանջով՝  Իսրայելը դադարեցնում է պաղեստինյան հողերի բռնագրավման ծրագիրը և կենտրոնացնում է իր ջանքերը արաբական մյուս պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։ ԱՄԷ-ն և Իսրայելը անմիջապես ձեռնամուխ են լինելու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համատեղ աշխատանքին՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների կյանքերի պահպանման՝ անկախ ազգային կրոնական պատկանելիությունից»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։  Նշվում է, որ երկու երկրները ջանք կգործադրեն հասնելու պաղեստինա-իսրայելական հիմնախնդրի արդարացի, համապարփակ և վերջնական լուծմանը։ Այսուհետ բոլոր մուսուլմանները կարող են այցելել ալ Ակսա մզկիթ, ինչպես նաև Երուսաղեմի բոլոր սրբավայրերը բաց կլինեն բոլոր կրոնների դավանողների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]