Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աֆղանստանի իշխանություններն սկսել են ազատ արձակել թալիբների վերջին խմբին

Աֆղանստանի իշխանություններն սկսել են ազատ արձակել թալիբների վերջին խմբին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի իշխանություններն սկսել են բանտերից ազատ արձակել «Թալիբան» արմատական շարժման 400 կողմնակիցներց վերջին խմբին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 14-ին այդ մասին հայտնել Է Աֆղանստանի Անվտանգության ազգային խորհուրդը: «Աֆղանստանի իշխանությունները երեկ ազատ են արձակել այն 400 թալիբներից 80-ին, որոնց Լոյա ջիրգան (Աֆղանստանի ցեղերի ավագների արտակարգ ժողով) որոշել Է բաց թողնել՝ ուղղակի (միջաֆղանական) բանակցությունները եւ ընդհանուր զինադադարն արագացնելու համար»,- ասված Է Twitter-ում խորհրդի հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 10-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին ստորագրել Է հրամանագիր այն ցուցակից «Թալիբանի» գերյալ կողմնակիցների վերջին խմբի ազատման մասին, որն արմատականները հանձնել Էին փետրվարին ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ: Դրանից մեկ օր առաջ Աֆղանստանի ցեղերի ավագների արտակարգ ժողովը որոշում Էր ընդունել թալիբների հիշյալ խմբին տեղական բանտերից ազատելու մասին: Մինչեւ հիմա Աֆղանստանի իշխանությունները հրաժարվում Էին բանտերից ազատել ծայրահեղականների այդ խմբին, որոնք, Քաբուլի կարծիքով, ոչ միայն «Թալիբանի» կողմնակիցներ են, այլեւ կատարել ծանր քրեական հանցագործություններ: Ինչպես օգոստոսի 10-ին հայտնել Է Աֆղանստանի 1TV հեռուստաալիքը, միջաֆղանական բանակցությունները կսկսվեն օգոստոսի 16-ին Դոհայում: Ըստ փետրվարի 29-ին ԱՄՆ-ի հետ թալիբների ստորագրած համաձայնագրի՝ բանակցությունները պետք Է սկսվեին տակավին մարտ ամսին, սակայն շարժումն իր անդամներին նախապես ազատ արձակելու պայման Է դրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]