Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Մարզային Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 13-ին՝ ժամը 21:24-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 64-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարի 64-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Հ., ծնված 1990 թ․, 1 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել ճամփեզրին:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Մարիամ Ն.-ն (ծնված 1978 թ.), հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ