Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

«Վեստ Արմենիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունի

«Վեստ Արմենիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունի

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ էնշանակվել Խորեն Վերանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայազգիմասնագետը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է ոչ հեռավոր անցյալում: Պրոֆեսիոնալ ֆուտբոլով սկսելէ զբաղվել 2003 թվականին՝ «Փյունիկում», որտեղ նույն տարում դարձել է Հայաստանի չեմպիոն։ 

Հետագայում Վերանյանը խաղացել է «Արարատում», «Գանձասար Կապանում»: 

2015-2018 թվականներին «Ալաշկերտի» կազմում երեք տարի անընդմեջ նվաճել է չեմպիոնականտիտղոսը և մեկ անգամ «Սուպերգավաթը»: 2018-19թթ մրցաշրջանում հանդես է եկել Գյումրու «Շիրակի»կազմում:

Հայաստանի երիտասարդական հավաքականների նախկին ֆուտբոլիստ է:

Վերանյանի հետ պայմանագիրը կնքվել է 3 տարով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ