Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կանաչ գոտիներ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի անակնկալ կրկնայցերի արդյունքները դրական են

Կանաչ գոտիներ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի անակնկալ 
կրկնայցերի արդյունքները դրական են

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նպատակով օգոստոսի 13-ին իրականացված ուժեղացված կրկնայցերի ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում են եղել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կանաչապատ տարածքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, նախկինում դիտարկված զբոսայգիներում խախտումներ չեն արձանագրվել, պահպանվել է  թերությունների ցուցանիշի նվազման դրական դինամիկան։

Պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնների կատարման նպատակով տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվող լայնածավալ իրազեկման աշխատանքները շարունակվել են, տրամադրվել են դիմակներ։

«ԲԸՏՄ անակնալ ստուգայցերը և մշտադիտարկումները կրում են  շարունակական բնույթ՝ ընդգրկելով հանրապետության մարզերը և Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]