Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բայդենն ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում Հարիսի առաջադրումից հետո ռեկորդային 26 միլիոն դոլար է հավաքել

Բայդենն ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում Հարիսի առաջադրումից հետո ռեկորդային 
26 միլիոն դոլար է հավաքել

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջո Բայդենն իր քարոզարշավի համար ռեկորդային 26 միլիոն դոլար է հավաքել մեկ օր անց այն բանից հետո, երբ Քամալա Հարիսն առաջադրվեց ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Associated Press-ը:

Ակնկալվում է, որ սա դրամահավաքի բարեբեր քարոզարշավի սկիզբ կդառնա եզրափակիչ փուլում նախքան ընտրությունները:

Դեմոկրատները մոտ են հավասարվելուն, եթե ոչ` առաջ անցնելուն գործող նախագահ Դոնալդ Թրամփից դրամահավաքի արդյունքներով, ով 300 միլիոն դոլար է հավաքել:

Դրանում կարևոր դեր է հատկացվել Քամալա Հարիսին, գրում է Associated Press- ը: Նա միացել էր Բայդենին Դելավեր քաղաքում իրենց` որպես քաղաքական գործընկերներ առաջին համատեղ դրամահավաքի ժամանակ:

«Այս քարոզարշավն ինձ իսկապես հույս է ներշնչում, քանի որ այն այն բանի գիտակցման մասին է, որ սա պայքար է ինչ-որ բանի համար, այլ ոչ թե` ինչ-որ բանի դեմ, և սա պայքար է ամենալավի համար մեր մեջ»,- հայտարարել է Հարիսը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]