Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հունական եւ թուրքական ֆրեգատները միմյանց են բախվել Միջերկրական ծովում

 Հունական եւ թուրքական ֆրեգատները միմյանց են բախվել Միջերկրական ծովում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունական Limnos ֆրեգատը եւ թուրքական Barbaros դասի Kemalreis (F-247) ֆրեգատը «բախվել են իրար» Արեւելյան Միջերկրականում խուսավարման ժամանակ, սակայն Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբն այդ տեղեկատվությունը չի հավաստում, հաղորդում Է Armyvoice.gr պորտալը, որը մասնագիտացած Է ռազմական թեմատիկայի բնագավառում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պորտալի տեղեկություններով՝ իրազեկ աղբյուրը հայտնել Է, որ երկու նավերն օգոստոսի 12-ին «կպել են իրար», ինչը պարտադիր չի նշանակում, թե դրանք բախվել են: Ինչպես նշում Է հրատարակությունը, նման բան կարող Է տեղի ունենալ շատ փոքր տարածությունում, օրինակ՝ վիճելի շրջանում խուսավարելիս, որտեղ գտնվում Էր թուրքական Oruc Reis հետազոտական նավը, եւ որտեղ երկու երկրների ռազմանվերի մեծ կուտակում Է եղել: Հունաստանի ռազմածովային նավատորմի Գլխավոր շտաբի ներկայացուցիչը Armyvoice.gr-ի հարցմանը պատասխանել Է, թե, որքան իրեն հայտնի Է, նավերի բախում չի եղել:

Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ներկայացուցիչը պնդել Է, որ ոչինչ չգիտի այդ միջադեպի մասին: Ըստ որում ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, որոնք ցանկացել են չհայտնել իրենց անունները, պորտալին հավաստել են միջադեպը, բայց ակնարկել են, որ լուռ համաձայնություն կա մեծ նշանակություն չտալու դրան: Առկա տեղեկատվության համաձայն՝ թե՛ Հունաստանը եւ թե՛ Թուրքիան, կարծես, ցանկանում են պահպանել խաղաղությունն այդ լարված իրավիճակում, եւ, հավանաբար, երկուստեք խուսափում են միջադեպից, որը կարող Է ճգնաժամի անվերահսկելի մասշտաբներ ընդունել, նշում Է Armyvoice.gr-ը Իր հերթին հունական Defence-point.gr մյուս պաշտպանական պորտալը պնդել Է, որ Yavuz դասի թուրքական ֆրեգատը փորձել Է խոյահարել հունական Limnos ֆրեգատը, որը հսկում Էր Oruc Reis նավին: Այդ գործողությունները, նրա խոսքով՝ ձեռնարկվել են խոչընդոտները վերացնելու փորձի շրջանակներում, որոնք հունական նավատորմն ստեղծել Է Oruc Reis-ի կողմից ապօրինի սեյսմական հետախուզման համար Կաստելորիզո կղզուց հարավ Հունաստանի ծովային ափամերձ ծանծաղուտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը :


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]