Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գամալեյայի կենտրոնում պատասխանել են արտասահմանում COVID-19-ի պատվաստանյութի քննադատությանը

Գամալեյայի կենտրոնում պատասխանել են արտասահմանում COVID-19-ի պատվաստանյութի քննադատությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարզամտություն կլիներ այլ երկրներից դրական արձագանք սպասել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի գրանցման առնչությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ միկրոբիոլոգիայի ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը: Նա հերթական անգամ ընդգծել Է, որ ռուսաստանյան պատվաստանյութը միանգամայն անվնաս Է եւ «գրանցվել Է Ռուսաստանի Դաշնության օրենսդրական բոլոր ակտերի պահպանմամբ»:

«Դա ուղղակի պայքար Է միանգամայն կոնկրետ փողերի համար: Այլ արձագանք չԷր կարող լինել: Պարզամտություն կլիներ սպասել, որ ծափահարությունների ներքո կընդունեն բավականին լուրջ մրցակցային արտադրանքը»,-հավելել Է նա: Օգոստոսի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Ռուսաստանն աշխարհում առաջինն Է գրանցել պատվաստանյութը COVID-19-ի կանխարգելման համար, որը մշակվել Է Գամալեյայի անվան կենտրոնում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Մասնագետները քանիցս ընդգծել են, որ բոլոր կամավորների (18-ից մինչեւ 60 տարեկան) մոտ պատվաստանյութի փորձարկումները մշակել են SARS-CoV-2-ի նկատմամբ հակամարմինների բարձր տիտրեր, նրանցից ոչ ոքի մոտ լուրջ բարդություններ չեն դիտվել: Պատրաստուկի հետազոտությունների երրորդ փուլը, որն ստացել Է «Արբանյակ-V» անվանումը, մեկնարկել Է օգոստոսի 12-ին: Պատվաստանյութն իրենց ներկայացնելու Է լուծույթ՝ միջմկանային ներմուծման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]