Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանը Փոմպեոյին մեղադրել Է «քաղաքական վիրուս» տարածելու մեջ

Չինաստանը Փոմպեոյին մեղադրել Է «քաղաքական վիրուս» տարածելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն մշտապես քննադատում եւ մեղադրում Է Չինաստանին, որտեղ որ մեկնում Է, նա ամենուրեք ապատեղեկատվություն եւ «քաղաքական վիրուս» Է տարածում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 12-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը: «Փոմպեոն, ղեկավարվելով սառը պատերազմի եւ սեփական շահամոլական գաղափարներով, կրկին եւ կրկին անհիմն կերպով քննադատում Է Չինաստանի Կոմկուսին, ինչպես նաեւ ՉԺՀ-ի ներքին ու արտաքին քաղաքականությունը:

Չինաստանն արդեն բազմաթիվ անգամ իր վճռական դիրքորոշումն Է հայտնել այդ առնչությամբ»,-հայտարարել Է Չժաո Լիցզյանը: Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել Է, որ Փոմպեոն որտեղ որ մեկնում Է, ամենուրեք ապատեղեկատվություն եւ «քաղաքական վիրուս» Է բերում ու տարածում: Դիվանագետի խոսքով՝ Փոմպեոն եւ նրա նմանները փորձում են «միջազգային հանրակցությանը կապել հակաչինական ու հակակոմունիստական կառքին», սակայն միջազգային հանրակցությունը չափազանց պարզորոշ կերպով դա տեսնում Է եւ թույլ չի տալիս իրեն համոզել, ուստի այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]