Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Լողասեզոնի բացումից մինչ օրս ջրափրկարարները փրկել են 9 քաղաքացու

Լողասեզոնի բացումից մինչ օրս ջրափրկարարները փրկել են 9 քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը հուլիսի 17-ից ուժեղացված ծառայություն է իրականացնում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանգստյան սեզոնն անվտանգ անցկացնելու համար Սևանի 3 հանրային լողափերում տեղադրված են հենակետեր, տեխնիկական ու փրկարարական ուժերը բերված են պատրաստվածության բարձր աստիճանի: Իրականացվում է 24-ժամյա ծառայություն: Կենտրոնական կայանը սպասարկում է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ահազանգերը՝ կապված հանրապետության այլ ջրային վայրերի հետ:

2019 թ-ին հանրապետությունում ջրահեղձման 15 դեպք է գրանցվել, որից 5-ը՝ Սևանում: Ընդհանուր գրանցվել է 13 զոհ, 3 տուժած, որոնցից 2 զոհ, 3 տուժած՝ Սևանում: 2020 թ-ի մինչև օգոստոսի 12-ը ջրահեղձման 16 դեպք է գրանցվել, որից 4-ը՝ Սևանում: Ընդհանուր՝ 13 զոհ, 4 տուժած, որոնցից 4 զոհ և 1 տուժած՝ Սևանում: ԱԻՆ փրկարարների կողմից հսկվող տարածքներում ջրահեղձման դեպքեր չեն գրանցվել: Լողասեզոնի բացումից մինչև օրս ջրափրկարարները փրկել են 9 քաղաքացու:

«ԱԻՆ-ը հորդորում է՝ նախքան ջուրը մտնելը հիշեք, որ բացի Սևանից Հայաստանում մյուս ջրային տարածքները լողալու համար չեն: Պահպանեք անվտանգության կանոնները, որպեսզի հնարավոր լինի խուսափել անդառնալի հետևանքներից»,-ասված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ