Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ինդոնեզիան մինչեւ 2020 թվականի վերջը սահմանները չի բացի զբոսաշրջիկների համար

Ինդոնեզիան մինչեւ 2020 թվականի վերջը սահմանները չի բացի զբոսաշրջիկների համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի իշխանություններն օտարերկրացի զբոսաշրջիկների համար չեն բացի սահմաններն առնվազն մինչեւ այս տարվա վերջը: Օգոստոսի 13-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել ծովային գործերի եւ ներդրումների համակարգող նախարար Լուհութ Բինսար Փանջաիթանը Գործատուների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ կայացած առցանց խորհրդակցության ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կառավարությունը որոշում Է ընդունել շեշտը դնել ներքին զբոսաշրջության զարգացման վրա՝ տնտեսության այդ հատվածի վերականգնման համար»,- ասել Է Լուհութը: Նրա խոսքով՝ «իշխանությունները մտադիր են հասնել այն բանին, որպեսզի ներքին զբոսաշրջությունն զբաղեցնի առնվազն 70 տոկոսը (զբոսաշրջության ճյուղի) ընդհանուր ծավալում»: Համակարգող նախարարն ընդգծել Է, որ «այդպիսով, կառավարությունը չի պլանավորում այս տարի բացել սահմաններն օտարերկրացի զբսաշրջիկների համար»:

Լուհութը նաեւ նշել Է, որ «Ինդոնեզիայում ապրում են ոչ քիչ ապահովված քաղաքացիներ, ովքեր կարող են իրենց ավանդը ներդնել զբոսաշրջության վերականգնման բնագավառում»: «Մենք հաշվարկել ենք, որ շուրջ մեկ միլիոն ինդոնեզացիներ են ամեն տարի ճանապարհորդում հարեւան Մալայզիայում եւ Սինգապուրում, այնտեղ ծախսում տասնյակ միլիարդավոր դոլարներ,- պարզաբանել Է համակարգող նախարարը:- Կառվարությունը ցանկանում Է հասնել այն բանին, որհպեսզի այդ միջոցները ծախսվեն երկրի ներսում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]