Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԷՄԳ-ն 2020 թվականին նավթի պահանջարկի անկման կանխատեսումը վատթարացրել Է մինչեւ օրական 8,1 մլն

 ԷՄԳ-ն 2020 թվականին նավթի պահանջարկի անկման կանխատեսումը վատթարացրել Է մինչեւ օրական 8,1 մլն
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) 2020 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի անկման կանխատեսումը վատթարացրել Է մինչեւ օրական 8,1 միլիոն բարել (անցյալ հաշվետվության մեջ անկումը կանխատեսվել Էր օրական 7,9 միլիոն բարելի մակարդակում), պահանջարկը կկազմի օրական 91,9 միլիոն բարել, հայտնել Է գործակալությունն օգոստոսի հաշետվության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԷՄԳ-ում նշում են COVID-19-ով հիվանդացության տակավին բարձր մակարդակը, ինչպես նաեւ ավիացիոն հատվածի թույլ վերականգնումը մարդկանց ցածր շարժունության պահպանան ֆոնին:

ԷՄԳ-ի գնահատմամբ՝ 2020 թվականին ավիակերոսինի պահանջարկը հավասար կլինի օրական 4,8 միլիոն բարելի՝ 39 տոկոսվ ցածր 2019 թվականի մակարդակից: Գործակալությունը նաեւ նվազեցրել Է 2021 թվականին նավթի պահանջարկի աճի կանխատեսումը՝ օրական 5,3 միլիոն բարելից մինչեւ օրական 5,2 միլիոն բարել:

Նավթավերամշակման գործարանների սպառումը վերականգնվում Է, սակայն վերականգնման տեմպերը հետ կմնան պահանջարկի աճից, քանի որ պաշարների մակարդակները մնում են բարձր, նշել Է ԷՄԳ-ն:

2020 թվականին նավթի գլոբալ առաջարկի անկումը կկազմի օրական 7,1 միլոն բարել, ինչից հետո սպասվում Է օրական 1,6 միլիոն բարելով աճ 2021 թվականի արդյունքներով:

ԷՄԳ-ի տվյալներով՝ հուլիսին նավթի առաջարկն աճել Է օրական 2,5 միլիոն բարելով՝ մինչեւ օրական 90 միլիոն բարել: Դրան նպաստել Է Սաուդյան Արաբիայում հանույթի աճը՝ ՕՊԷՔ+ գործարքի շրջանակներում լրացուցիչ օրական 1 միլիոն բարելով կամավոր կրճատումից հետո, ինչպես նաեւ նավթահանույթի վերականգումն ԱՄՆ-ում:

2020 թվականի հունիսին Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության երկրների նավթի առեւտրային պաշարներն աճել են 16 միլիոն բարելով եւ գերազանցել 3,23 միլիարդ բարելը:

Այս տարվա առաջին կեսին պաշարներն աճել են օրական 1,78 միլիոն բարել տեմպերով:

Նախնական տվյալներով՝ հուլիսին ԱՄՆ-ում նավթի առեւտրային պաշարները նվազել են 18 միլիոն բարելով: Եվրոպհայում պաշարներն աճել են 3,6 միլիոն բարելով, մինչդեռ Ճապոնիայում նվազել են 1,6 միլիոն բարելով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]