Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Եմենցի զինվորականները ներխուժել են Մոսկվայում հանրապետության դեսպանատուն

Եմենցի զինվորականները ներխուժել են Մոսկվայում հանրապետության դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի բանակի վեց զինվորականներ ներխուժել են Մոսկվայի կենտրոնում գտնվող հանրապետության դեսպանատուն՝ մտադրություն ունենալով հասնել հայրենիք վերադարձի, ուր նրանց թույլ չեն տվել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է լրատվական մի աղբյուր: «Օգոստոսի 12-ի երեկոյան իրավապահ մարմինները տեղեկատվություն են ստացել, որ Նեոպալիմովսկի նրբանցք-2 հասցեում գտնվող Եմենի Հանրապետության դեսպանատան շենք են ներխուժել երկրի Զինված ուժերի վեց սպաներ»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Նրա տվյալներով, դիվանագիտական առաքելության շենք ուժով ներթափանցելու առիթը դարձել Էր Եմենի իշխանությունների կողմից կորոնավիրուսի համավարակի պատճառով սպաներին հայրենիք վերադառնալու մերժումը՝ նրանց կողմից զինվորական ակադեմիայի դասընթացները վերջացնելուց հետո:

«Թե ինչ Է ներկայում տեղի ունենում դեսպանատան ներսում, հայտնի չԷ: Տեղեկատվությունն ի գիտություն են հայտնել համապատասխան օպերատիվ ծառայություններին»,-ասել Է աղբյուրը: «Ինտերֆաքս» գործակալությունն այդ տեղեկատվության հաստատումն առայժմ չունի իրավապահ եւ դիվանագիտական մարմինների պաշտոնական ներկայացուցիչներից:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ