1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ավստրալիայում գործազուրկների թիվն առաջին անգամ գերազանցել Է 1 միլիոնը

 Ավստրալիայում գործազուրկների թիվն առաջին անգամ գերազանցել Է 1 միլիոնը
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայում գործազուրկների թիվն առաջին անգամ գերազանցել Է 1 միլիոնը, իսկ հուլիսին գործազրկության մակարդակը աճել Է 0,1 տոկոսային կետով՝ հասնելով 7,5 տոկոսի նշագծին: Այդ մասին ասված Է Ազգային վիճակագրական բյուրոյի՝ օգոստոսի 13-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Հուլիսին գործազրկության մակարդակը (…) աճել Է մինչեւ 7,5 տոկոս, իսկ գործազուրկների թիվն աճել Է գրեթե 16 հազարով: Առաջին անգամ ավելի քան մեկ միլիոն ավստրալացիներ մնացել են առանց աշխատանքի, գրանցվել են որպես անզբաղներ կամ գտնվել են աշխատանքի ակտիվ որոնման մեջ»,- նշված,Է բյուրոյի ղեկավար Բյոռն Ջարվիսի հայտարարության մեջ: Նաեւ հաղորդվում Է, որ գործազուրկների ընդհանուր թվի ավելացում Է արձանագրվել չնայած նրանց քանակի զգալի ավելացմանն, ովքեր հուլիսին գտել են աշխատաք (114 700 մարդ): Հուլիսի վերջին երկրում զբաղվածների թվը տակավին կես միլիոնով քիչ Է, քան մարտին: Բյուրոյում գործազուրկների թվի նոր աճ են կանխատեսում օգոստոսին, երբ շուկան կարձագանքի Վիկտորիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքին, եւ ապա հոկտեմբերին, երբ կդադարեցվեն նպաստների վճարումներն աշխատանքը կորցրածներին կառավարական ծրագրի շրջանակներում: Ավստրալիայի պահուստային բանկի կանխատեսման համաձայն՝ երկրում գործազրկության մակարդակը 2020 թվականի վերջին կհասնի 10 տոկոսի եւ կկազմի առնվազն 7 տոկոս հետագա երկու տարվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]