Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սևանա լճի ափամերձ հատվածում մեկնարկել է ապօրինի կառույցների ապամոնտաժման գործընթացը

Սևանա լճի ափամերձ հատվածում մեկնարկել է ապօրինի կառույցների 
ապամոնտաժման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարությամբ Սևանա լճի ափամերձ հատվածում մեկնարկել է ապօրինի կառուցապատումների ապամոնտաժման գործընթացը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

«Նախորդ շաբաթ էր, երբ նախարար Պետրոսյանը շրջայց իրականացրեց Սևանա լճի՝ թերակղզու ափամերձ հատվածներում։ Հանձնարարվեց շուտափույթ լուծում տալ տեղում վեր հանված իրավախախտումներին: Սևանա լճի ափամերձ հատվածներն ապօրինի հողազավթումներից և կառուցապատումներից ազատման գործընթացն արդեն մեկնարկել է: Վաղ առավոտից սկսվել է Սևանի թերակղզու կենտրոնական հատվածում գտնվող, տարածքի տնտեսավարողի կողմից առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի՝ շուրջ մեկ ամիս առաջ կառուցված հավաքովի կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարանի ապամոնտաժումը»,- գրել է խոսնակը:

Օգոստոսի 8-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Սևան» ազգային պարկ այցելության ժամանակ լճի ափամերձ տարածքում հայտնաբերել է ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսավարման դրվագ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]