Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի ներկայացուցիչը կոչ Է արել քվեարկելու Իրանի նկատմամբ զենքի բռնարգելքի երկարաձգման օգտին

ԱՄՆ-ի ներկայացուցիչը կոչ Է արել քվեարկելու Իրանի նկատմամբ զենքի բռնարգելքի երկարաձգման օգտին

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին կոչ Է արել պաշտպանելու Իրանի նկատմամբ զենքի բռնարգրելքի երկարաձգման բանաձեւի նախագիծը, որը ներկայացրել Է Վաշինգտոնը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունն օգոստսի 11-ին հրապարակվել Է Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչության կայքում:

Մշտական ներկայացուցիչը հավաստել Է, որ փաստաթղթի նախագիծը ներկայացվել Է օգոստոսի 13-ին. «Այսօր Միացյալ Նահանգները ներկայացրել Է Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծ Իրանին սովորական սպառազինությունների վաճառքի եւ նրանից դրանց գնման գոյություն ունեցող բռնրագելքի երկարաձգման մասին»: Ավելի վաղ ՄԱԿ-ի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել Է, որ նախագծի շուրջը քվեարակության օրը կորոշի Անվտանգության խորհրդի նախագահը: Իրան զենքի ներկրման սահմանափակումների ժամկետը, միջուկային գործարքի համաձայն, լրանում Է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին: ԱՄՆ-ի ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ հետամուտ կլինեն բռնարգելքի երկարաձգմանը՝ չնայած իրենց դուրս գալուն իրանական գործարքից: Քրաֆթն ամերիկյան փաստաթղթի շուրջը քվեարկությունը համարել Է «ընտրություն խաղաղության եւ ահաբեկչության միջեւ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]