Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լիբանանի դատախազությունը մի քանի նախարարների կհարցաքննի Բեյրութի պայթյունի գործով

Լիբանանի դատախազությունը մի քանի նախարարների կհարցաքննի Բեյրութի պայթյունի գործով

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի դատախազությունը մտադիր Է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գործով հարցաքննության կանչել մի քանի նախարարների կառավարմության ներկայիս եւ ավելի վաղ կազմերից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 12-ին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի դատական շրջանների մի աղբյուր: Վերջինիս տվյալներով՝ առաջինը կհարցաքննվի Լիբանանի հանրային աշխատանքների նախարարության նախկին ղեկավար Գազի ալ Արիդին: Նաեւ պլանավորվում Է ցուցմունքներ տալու համար կանչել հանրային աշխատանքների, ֆինանսների եւ արդարադատության մի քանի այլ նախկին նախարարների:

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել Է 171 մարդ, տուժել շուրջ 6 հազարը, տասնյակ մարդիկ համարվում են անհայտ կորած: Լիբանանի ներքգործնախարարության տվյալներով՝ ողբերգության պատճառ Է դարձել եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումը, որը մաքսային ծառայություններն առգրավել Էին վեց տարի առաջ:

Օգոստոսի 8-ից Բեյրութում տեղի Էին ունենում զանգվածային ցույցեր, որոնք հետագայում վերաճել են անկարգությունների: Բողոքավորները Լիբանանի կառավարող կոալիցիային մեղադրում Էին կոռուպցիայի մեջ եւ պահանջում վաղաժամկետ ընտրությունների անցկացում եւ նավահանգստում տեղի ունեցած պայթյունի անկախ հետաքննություն: Այդ ֆոնին օգոստոսի 10-ին Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարեարել Է կառավարության հրաժարականի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]