Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. բախվել է 5 մեքենա

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. բախվել է 5 մեքենա

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 12-ին՝ ժամը 23։15-ին, տեղեկություն է ստացել այն մասին, որ Մ-2 ավտոճանապարհի Տափերական գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին բախվել է մի քանի ավտոմեքենա՝ «BMW» (վարորդ՝ Վահագն Հ․, ծնված 1980 թ.), «Reno» (վարորդ՝ Գևորգ Ի․, ծնված 1992 թ.), «ZIL» (վարորդ՝ Լյուդվիգ Հ․, ծնված 1990 թ.), «ZIL» (վարորդ՝ Հովհաննես Ե․, ծնված 1977 թ.) և «Opel Аstra G» (վարորդ՝ Սարգիս Ա․, ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Քրիստինե Ա․-ն (ծնված 1978 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ