Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մակրոնը մտոհագություն է հայտնել Բելառուսում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Մակրոնը մտոհագություն է հայտնել Բելառուսում ստեղծված իրավիճակի 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պոիտինի հետ հեռախոսազրույցում իր մտահոգությունն է հայտնել Բլառուսում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի, քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառման կապակցությամբ և երկխոսության կոչ արել։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության կոմյունիկեում։

«Երկրի նախագահը մեծ մտահոգություն է հայտնել բելառուսում իրավիճակի և քաղաքացիների նկատմամբ բռնության կիրառման կապակցությամբ։ Նա ընդգծել է երկխոսություն գտնելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բելառուսում օգոստոսի  9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80 տոկոսը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]