Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Ուրարտու»-ի կիսապաշտպան Իվուն մեծ սպասելիքներ ունի բարձրագույն խմբի մեկնարկող առաջնությունից

«Ուրարտու»-ի կիսապաշտպան Իվուն մեծ սպասելիքներ ունի բարձրագույն խմբի 
մեկնարկող առաջնությունից

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նորեկ Ուգոչուկվու Իվուն մեծ սպասելիքներ ունի օրեր անց մեկնարկող Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարից:

«Հայկական ակումբերի շարքում «Ուրարտուն» ամենամեծ ներուժ ունեցող թիմերից մեկը կարելի է համարել։ Ես խաղացել եմ «Լոռի»-ում, «Փյունիկ»-ում, խաղացել եմ շատ թոփ-ակումբների դեմ, և հավատացեք՝ նման ընդունակ ֆուտբոլիստների, ոչ մի տեղ չեմ հանդիպել, նման կազմով մենք պարտավոր ենք հաջողություններ գրանցել: Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ թիմին հաղթել ոչ միայն Պրեմիեր լիգան, այլև Գավաթն ու ինչու ոչ՝ պայքարել նաև եվրոգավաթային ասպարեզում դրական արդյունքներ գրանցելու համար։ Ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաջողության հասնել այս մրցաշրջանում»,-

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իվուի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի խաղերը կմեկնարկեն օգոստոսի 14-ին: Սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, ինչպես նաև հեռարձակման հետ կապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ: Բարձրագույն խմբի առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը.  «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա»,  «Նոա»-«Շիրակ», «Արարատ»-«Փյունիկ»,  «Ուրարտու»-«Լոռի», «Վան»-«Գանձասար-Կապան»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]