Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Բելառուսում ստեղծված վիճակը

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Բելառուսում ստեղծված վիճակը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են Բելառուսում ստեղծված իրավիճակն ու կորոնավիրուսի դեմ պայքարում համագործակցությանը վերաբերող հարցեր՝ հաշվի առնելով Ռուսաստանում պատվաստանյութի գրանցման փաստը:

Երկրների առաջնորդները նաև անդրադարձ են կատարել Լիբանանում առկա վիճակին՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներին աջակցելու համատեքստում:

Բելառուսում մասսայական բողոքի ակցիները սկսվել են օոգոստոսի 9-ից՝ նախագահական ընտրություններից հետո, որում երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ըստ Կենտրոնական ընտրական հանձաժողովի՝ ստացել էր ընտրություններին մասնակցած քաղաքացիների ավելի քան 80 տոկոսի քվեն:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]