Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Միլանում ձերբակալել են տաճարի պահապանին պատանդ վերցրած տղամարդուն

Միլանում ձերբակալել են տաճարի պահապանին պատանդ վերցրած տղամարդուն
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանի ոստիկանները ձերբակալել են դանակով զինված տղամարդուն, որը (ենթադրվում Է` սերված Է հյուսիսաֆրիկյան մի երկրից) մի քանի րոպե պատանդ Է պահել Միլանի տաճարի պահապանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Միգրանտը կարողացել Է Դուոմոյի ներսում հայտնվել՝ ճեղքելով մուտքի ստուգումը: Խորանից ոչ հեռու նա մոտեցել Է պահապաններից մեկին եւ, դանակով սպառնալով, նրան ստիպել Է կանգնել ծնկների վրա:

Ոստիկանության աշխատակիցները հարձակվողի հետ բանակցությունների մեջ են մտել եւ կարողացել են նրա ուշադրությունը շեղել, ինչից հետո բռնել են չարագործին: Այդ պատահարի ամբողջ լարված փուլը տեւել Է մի քանի րոպե: Ձերբակալվածի դրդապատճառները պարզ չեն: Առայժմ նա գտնվում Է ՆԳ նախարարության հատուկ ստորաբաժանման Digos հաստատությունում, նրա գործն ստուգում են դատախազության եւ ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:







https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ