Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԲԸՏՄ-ն խստացված ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի զբոսայգիներում

ԲԸՏՄ-ն խստացված ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական 
շրջանի զբոսայգիներում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է ամենօրյա խստացված ստուգայցերը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում)։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ կառավարությունից, օգոստոսի 12-ին, պարետատան որոշումներով սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական կրկնայցերն ու ստուգայցերն իրականացվել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի զբոսայգիներում։

Չնայած մշտադիտարկումների վիճակագրության համաձայն խախտումները նվազում են,  զուգահեռ շարունակում են գրանցվել որոշակի թերություններ։

Արձանագրվող թերությունների բնույթը նույնն է. չի պահպանվել առնվազն 1․5 մ սոցիալական հեռավորություն, գրանցվել են դիմակը թերի կրելու և մարդկային  կուտակումների դեպքեր։ Դիմակ չկրող երկու անձի նկատմամբ ոստիկանության կողմից կազմվել է արձանագրություն։

Տեսչական մարմնի ներկայացուցիչները շրջայցերի ընթացքում կոչ են արել հետամուտ լինել ՀՀ պարետի կողմից սահմանված ցուցումների կատարմանը, վարակից ավելի արդյունավետ պաշտպանվելու համար տրամադրել գործարանային արտադրության բժշկական եռաշերտ դիմակներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]