Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դեսպան Թումանյանն Իրանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է փոխգործակցության հարցեր

Դեսպան Թումանյանն Իրանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահի հետ քննարկել 
է փոխգործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն օգոստոսի 12-ին այցելել է ԻԻՀ Իսլամական խորհրդի մեջլիս, որտեղ հանդիպում ունեցավ Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմաբ, այս մասին տեղեկատվությունը դեսպանությունը հրապարակել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: Զրուցակիցները քննարկել են երկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է եղել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներին և այս համատեքստում Արտաշես Թումանյանը տեղեկություններ է ներկայացրել ընթացիկ տարվա հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախման մասին:

Քննարկվել են կորոնավիրուսային համավարակին, Իրանի նկատմամբ շարունակվող ամերիկյան պատժամիջոցների պայմաններում առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և զարգացման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր:

Հատուկ անդրադարձ է եղել ԵԱՏՄ-Իրան համագործակցության ամրապնդմանը և այս առումով Հայաստան-Իրան հարաբերությունների առանձնահատուկ նշանակությանը: Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցեր:

Արտաշես Թումանյանը և Մոջթաբա Զոլնուրը նշել են միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը և այս իմաստով կարևորել են խորհրդարանների ղեկավարների, մշտական հանձնաժողովների և բարեկամության խմբերի միջև փոխգործակցության ակտիվացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]