Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ղազախստանն օգոստոսի 17-ից վերսկսում Է ՌԴ թռիչքները

Ղազախստանն օգոստոսի 17-ից վերսկսում Է ՌԴ թռիչքները
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանն օգոստոսի 17-ից վերսկսում Է թռիչքները մի քանի երկրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է արդյունաբերության եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:

Հաջորդ երկուշաբթի օրվանից փուլ առ փուլ վերսկսվելու են միջազգային թռիչքները Արաբական Միացյալ Էմիրություններ, Բելառուս, Գերմանիա, Նիդեռլանդներ, Եգիպտոս, Ուկրաինա եւ Ռուսաստան: Այդ մասին ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Համապատասխան որոշումը օգոստոսի 11-ին ընդունել Է կորոնավիրուսային վարակի առաջացում եւ տարածում թույլ չտալու գծով միջգերատեսչական հանձնաժողովը՝ հաշվի առնելով համաճարակաբանական իրադրությունը՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության քարտեզի:

«Դրա հետ մեկտեղ Ռուսաստան թռիչքներ կատարելու համար պահանջվում Է ռուսաստանյան կողմի թույլտվությունը»,-նշվում Է մամուլի տեղեկագրում:

Չվերթները կատարվելու են օդային հաղորդակցության վերաբերյալ միջկառավարական գործող համաձայնագրերի հիման վրա:

Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցրել Էր կանոնավոր եւ չարտերային ավիահաղորդակցությունն օտարերկրյա պետությունների հետ՝ կորոնավիրուսային վարակի ներբերումը կանխելու համար: Առաջին չվերթներն արտասահմանյան երկրներ (բացառությամբ դուրս տանելու) մեկնարկել են օգոստոսի 1-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]