Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ՊՆ-ն մտահոգված չէ թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարացմամբ

ՀՀ ՊՆ-ն մտահոգված չէ թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարացմամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարությունը մտահոգված չէ թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարաժամկետ բնույթով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարաժամկետ բնույթով և մտահղացմամբ մտահոգված չենք, բայց հաշվի առնելով այն, որ ցանկացած միջազգային զորավարժություն, բացի մարտական պատրաստության բաղադրիչից, պարունակում է նաև ռազմադիվանագիտական, ռազմաքաղաքական ուղերձներ, ապա Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղական պատվիրակության ներկայության մասին լուրը թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգիչ է դարձնում վերոնշյալ ուղերձների աննախադեպության տեսանկյունից»,- ասաց Ստեփանյանը:

Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը հայտարարել է, որ երկարացվում է 2020թ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացված Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ վարժանքների և օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում անցկացված համատեղ ցամաքային վարժանքների ժամկետը: Թուրքիայի ռազմական ղեկավարությունը մեկնել է Բաքու, որպեսզի հետևի զորավարժությունների ընթացքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]