Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

163 բնակարան կնվիրաբերվի դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին

163 բնակարան կնվիրաբերվի դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2003-2015թթ. ընթացքում 163 ընտանիքի հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նախատեսվում է նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և հավելել, որ նախագիծը կքննարկվի օգոստոսի 13-ին կայանալիք Կառավարության նիստին:

«Բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով: Պայմանագրով նախատեսվում էր, որ բնակարանը հետագայում կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության: Չնայած դրան, մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել: 2019 թվականին հերթացուցակում ներառված, սակայն բնակարաններ չստացած մնացյալ շահառուների համար, որոնք ՀՀ քաղաքացիներ են, մանկատնից դուրս են եկել 1991 թվականից հետո 18 տարեկանը լրանալու կապակցությամբ և սեփականության իրավունքով չունեն բնակտարածություն (չեն օտարել վերջին 5 տարվա ընթացքում), նախարարության նախաձեռնությամբ մեկնարկեց բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու գործընթացը: Արդյունքում շրջանավարտներին հնարավորություն է տրվում ձեռք բերել բնակարան՝ սեփականության իրավունքով: Այսպիսով, նույն կարգավիճակով անձինք հայտնվել էին անհավասար պայմաններում»,- հայտնել է Բաթոյանը:

Նրա խոսքով` նախաձեռնությունն իրականացվել է միանման մոտեցում ցուցաբերելու նպատակով:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ 3 շրջանավարտի զբաղեցրած բնակարանների շենքերի տեխնիկական վիճակը (համաձայն քաղաքաշինության կոմիտեի ներկայացրած տվյալների) դեռևս 2003-2004թթ., այսինքն՝ մինչ պայմանագրերի կնքումը, գնահատվել են 3-րդ աստիճանի վնասվածության: Նրանց կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]