Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել Է 20 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել Է 20 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր կորոնավիրուսով ախտահարման հաստատված դեպքերի թիվը գերազանցել Է 20 միլիոնը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները, որոնք օգոստոսի 12-ին հրապարակվել են կազմակերպության կայքում: Օգոստոսի 12-ի Երեւանի ժամանակով 12:42-ի դրությամբ աշխարհում «եղել Է (նոր կորոնավիրուսի հարուցած COVID-19 հիվանդության) 20 120 919 հաստատված դեպք, ներառյալ մահվան 736 766 դեքերը՝ ԱՀԿ-ում ստացված հաղորդումների համաձայն»:

ԱՀԿ-ի վիճակագրությունը հաշվի Է առնում վարակման եւ մահվան դեպքերի մասին սոսկ պաշտոնապես հաստատված տեղեկությունները, որոնք ներկայացվում են պետությունների կողմից: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում, տարածվել Է երկրների մեծ մասում եւ մարտի 11-ին ԱՀԿ-ի կողմից ճանչվել համավարակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]