Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բժիշկը պատմել Է ուղեղի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին

 Բժիշկը պատմել Է ուղեղի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SARS-CoV-2 կորոնավիրուսն ախտահարում Է ոչ միայն շնչուղիները, այլեւ ուղեղը, ինչպես նաեւ կենտրոնական նյարդային համակարգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ազգի առողջությունը Ռուսաստանի բարգավաճման հիմքն Է» համաժողովում հայտարարել Է Մանկաբույժների միության նախագահ Լեյլա Նամազովա-Բարանովան:

«Յուրաքանչյուր պացիենտ, ով COVID Է տարել նույնիսկ թեթեւ ձեւով, փոփոխություններ ունի ուղեղի կողմից, ուղեղի կառուցվածքների կողմից»,-ասել Է բժիշկը: Նրա խոսքով՝ դա հաստատում են այնպիսի ախտանշանները, ինչպիսիք են համի եւ հոտառության կորուստը: Դրանք ուղղակիորեն մատնանշում են կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումը: Անցած ամիսների ընթացքում բժիշկները եւ գիտնականները նկարագրել են վիրուսով պայմանավորված ինսուլտի բազմաթիվ դեպքերի, ինչպես նաեւ նյարդաբանական այլ դրսեւորումների մասին, ճշտել Է Նամազովա-Բարանովան:

«Ազգի առողջությունը Ռուսաստանի բարգավաճման հիմքն Է» համաժողովն այս տարի անցկացվում Է օգոստոսի 11-ից մինչեւ 13-ը Մոսկվայում: ՌԻԱ Նովոստին հանդես Է գալիս որպես համաժողովի ռազմավարական մեդիա գործընկեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]