Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայի տնտեսությունը վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ ընկղմվել Է ռեցեսիայի մեջ

Մեծ Բրիտանիայի տնտեսությունը վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ ընկղմվել Է ռեցեսիայի մեջ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի տնտեսությունն ապրիլից մինչեւ հունիս այս տարվա առաջին եռամսյակի համեմատությամբ 20,4 տոկոսով կրճատվել Է նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետեւանքների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 12-ին հայտնել Է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան՝ վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայությունը: Մեծ Բրիտանիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) այս տարվա առաջին եռամսյակում 2019 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ կրճատվել Է 2,2 տոկոսով, ինչը պայմանավորված Է եղել ամենից առաջ 2020 թվականի մարտին արտադրության զգալի անկմամբ:

Փորձագետների տվյալներով՝ դա դարձել Է ՀՆԱ-ի ամենախոշոր նվազումը վերջին ավելի քան 40 տարում՝ 1979 թականի երրորդ եռամսյակից ի վեր: Տեխնիկական ռեցեսիան՝ համախառն ներքին արդյունքի երկու եռամսյակային նվազումը, Միացյալ Թագավորությունում վերջին անգամ եղել Է 2009 թվականին: Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն Է: Առողջապահության նախարարության տեղեկություններով՝ թագավորությունում ախտահարվել Է 310 հազարից ավելի մարդ, որոնցից ավելի քան 46,6 հազարը մահացել Է:

Թագավորության իշխանությունները խոստովանել են, որ հունիսին կարանտինային միջոցների մեղմացումից հետո երկրում կորոնավիրուսային վարակի փոխանցման դեպքերի քանակը կրկին սկսել Է աճել, ուստի որոշում Է ընդունվել ժամանակավորապես հրաժարվել կարանտինի հետագա մեղմացման պլաններից: Վերջին երկու օրը վարակվածների օրական աճը հունիսից ի վեր առաջին անգամ գերազանցում Է հազարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]