Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի 
առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ներկայացնում է մանրամասներ:

«2020թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 199-րդ կմ հատվածում իրար են բախվել «Մերսեդես-Բենց Ակտրոս 4141» մակնիշի և «Տոյոտա 4 Ռաններ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Տոյոտա 4 Ռաններ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝  Երևան քաղաքի 48-ամյա բնակիչը, վերջինիս 36-ամյա կինը և նրանց երկու անչափահաս երեխաները ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝), որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին»,-ասված է Քննչական կոմիտեի տրամադրած հղորդագրությունում:

Նշվում է, որ կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների և դիակների զննություն, նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական, դատաավտոտեխնիկական և դատատեխնիկական համալիր փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք: Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է :

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]