Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բայդենը որոշել Է, թե դեմոկրատներից ով Է լինելու փոխնախագահի թեկնածուն

Բայդենը որոշել Է, թե դեմոկրատներից ով Է լինելու փոխնախագահի թեկնածուն

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի ապագա թեկնածու Ջո Բայդենը սենատոր Քամալա Հարիսին ընտրել Է փոխնախագահի թեկնածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են ամերիկյան հեռուստաալիքները: Այսպիսով, Բայդենը կատարել Է խոստումը. թեկնածուի ընտրությունը կանգ Է առել իգական սեռի ներկայացուցչի վրա: Օգոստոսին ավելի ուշ երկուսի թեկնածությունները, ինչպես սպասվում Է, հաստատելու են կուսակցական համագումարում: Քամալա Հարիսը 55 տարեկան Է:

Նրա հայրը սերված Է Ջամայկայից, մայրը՝ Հնդկաստանից: Նա սենատոր Է Կալիֆոռնիայի նահանգից: Հարրիսը մասնակցել Է Դեմոկրատական կուսակցության փրայմերիզներին, բայց մեկնարկի հաջողությունից հետո արագորեն կորցրել Է ժողովրդականությունը եւ դուրս եկել նախագահական մրցարշավից: Փոխնախագահի պաշտոնի համար Հարիսի թեկնածությունը, ամերիկացի փորձագետների կարծիքով, տրամաբանական Է եւ ռիսկային չԷ: Փրայմերիզների ընթացքում նա փորձել Է հաշվեկշիռ գտնել կուսակցության չափավոր դեմոկրատների եւ ծայրահեղ ձախերի դիրքորոշումների միջեւ:

Ընդ որում, ինչպես նշել են արեւմտյան ԶԼՄ-ները, արդյունքում Հարիսը չի բավարարել ո՛չ մեկին, ո՛չ մյուսին եւ դուրս Է եկել ընտրություններից: Այնուամենայնիվ, ենթադրվում Է, որ փոխնախագահի պաշտոնում առաջադրվելու դեպքում նա վրդովմունք չի առաջացնի ո՛չ չափավոր դեմոկրատների, ո՛չ Էլ ավելի արմատական ձախերի գաղափարների կողմնակիցների շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am