Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Ավտովթարից ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ տեղափոխված երեխան դուրս է գրվել հիվանդանոցից

Ավտովթարից ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ տեղափոխված երեխան դուրս է գրվել 
հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեք ամսական փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես» հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, նա դուրս գրվեց հիվանդանոցից: Դեպքից միայն տասը օր անց ուժեղ փոքրիկը գիտակցության էր եկել ու սկսել շնչել ինքնուրույն»,- նշել է Դերձյանը:

Փոքրիկի մայրը վթարի հետևանքով մահացել էր, հայրն էլ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել «Արմենիա» բժշկական կենտրոն:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ